Անտեսանելի ճանապարհային նշանների վնասը

Մի օր, գիշերով Վ․-ն ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցով 64 կմ/ժ արագությամբ անցնելիս է լինում, և տեսախցիկը նկարահանում է նրան ու արձանագրում արագության գերազանցման խախտում։

Վարորդը զարմացել էր, քանի որ չէր համարում, թե սահմանված չափից արագ է վարել, սակայն պարզվեց, որ այդտեղ եղել է արագությունը մինչև 40 կմ/ժ սահմանափակող նշան, որը, ցավոք, տեսանելի չի եղել։ Նրա նկատմամբ կայացվեց «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշում։

Իր խախտված իրավունքը վերականգնելու համար Վ․-ն դիմեց մեզ։

Մենք դատական կարգով վիճարկեցինք Ճանապարհային Ոստիկանության որոշումը, և մեր գրասենյակը գրանցեց իր հերթական հաղթանակը՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցով։

Դատարանի կողմից հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Ռուբինյանց փողոցի վրա տեղադրված 40 կմ/ժ արագությունը սահմանափակող «Առավելագույն արագության սահմանափակում» 3.24 նշանը տեսանելի չի եղել ծառերի ճյուղերով փակված լինելու պատճառով, հետևաբար նաև, հաստատված է համարել Վ․-ի մեղքի բացակայությունն ու անվավեր է ճանաչել վարչական ակտը։

Անհրաժեշտ է իմանալ, որ ճանապարհային երթևեկության ցանկացած նշան պետք է օրվա լուսավոր և մութ ժամերին, առնվազն 100 մ հեռավորությունից հեշտությամբ և ժամանակին տեսանելի լինի վարորդներին։

Հուսանք, որ նման դատական ակտերը կստիպեն Ճանապարհային ոստիկանությանը համապատասխան փոփոխություններ մտցնել իրենց մարտավարության մեջ և ժամանակին ընդունել իրենց սխալները՝ դատական ատյաններին և քաղաքացիներին ազատելով ավելորդ ծանրաբեռնվածությունից։

4 կարծիք
  1. Շնորհավորում ենք։

    Շատ կարևոր է, որ ճանապարհային նշանները լինեն վարորդի համար կենտրոնական հատվածում, ուղիղ իր գլխավերևում, այլ ոչ թե՝ աջից, որն արդեն խնդիր է։

  2. Շնորհակալություն կարծիքի համար։

    Մենք էլ ենք համամիտ Ձեզ հետ։

  3. shnorhavorum em!!!!!!!

Նորություններ

Մեր մասին․
- Тамара
Израэль

Большое спасибо за проделанную работу. Было приятно иметь дело с квалифицированным специалистом, выполняющую свою работу быстро, качественно и профессионально. В дальнейшем, при необходимости, будем рады обратиться снова к Вам.