ԱԲՍՏՐԱԿՏ ընկերությունը մատուցում է հետևյալ փաստաբանական ծառայությունները․
- իրավաբանական խորհրդատվություն,
- փաստաթղթերի ուսումնասիրում, հայցադիմումների, դիմումների, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ու իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմում,
- ներկայացուցչություն դատարաններում քաղաքացիական, ընտանեկան, ժառանգության, աշխատանքային և վարչական գործերով,
- ներկայացուցչություն պետական մարմիններում և ոչ պետական կազմակերպություններում, ներառյալ՝ քաղաքապետարանում, նոտարական գրասենյակներում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում և այլն։