Հետախուզվող ավտոմեքենայի ճակատագիրը

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

(ըստ Ոստիկանության, և՛ ըստ Դատարանի)

 Հ․-ն արտերկրից օրինական կերպով գնել էր ավտոմեքենա, որը, սակայն, Հայաստան ներմուծվելուց պարզվել էր, որ հափշտակվել է և գտնվում է միջազգային հետախուզման մեջ, ինչի պատճառով Հ․-ն չէր կարողացել այն մաքսազերծել, իսկ ավտոմեքենան ՀՀ Ոստիկանության համապատասխան վարչության կողմից վերցվել էր արգելանքի տակ։

Երբ Հ․-ն դիմեց մեր գրասենյակ իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով, վերոնկարագրյալից անցել էր շուրջ վեց տարի և ավտոմեքենան դեռ շարունակում էր գտնվել արգելանքի տակ։

Մեր գրասենյակի փաստաբանների կողմից ուսումնասիրվեց դատական պրակտիկան, համապատասխան հայց կազմվեց և ներկայացվեց ՀՀ ոստիկանության դեմ՝ Հ․-ի՝ որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքը ավտոմեքենայի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին։

Ի հերքումն Ոստիկանության կողմից հայցի դեմ ներկայացված առարկությունների առ այն, որ ավտոմեքենայի սեփականատերն այն ուզում է հետ վերադարձնել և պետական իրավասու մարմնին իրազեկելու պահից դեռևս մեկ տարի չի անցել, մեր գրասենյակի կողմից ներկայացվեցին հիմնավոր հակափաստարկներ, որոնք հաշվի առնելով՝ Դատարանը հաստատված համարեց, որ Ավտոմեքենայի սեփականտերը օրենքի ուժով ավտոմեքենան բարեխիղճ ձեռք բերող Հ․-ից հետ պահանջելու իրավունք չունի և բավարարեց հայցը։ Վճիռը չբողոքարկվեց ՀՀ ոստիկանության կողմից և մտավ ուժի մեջ։

Ուրախ ենք, որ կարողացանք պաշտպանել Հ․-ի իրավունքներն ու օրինական շահերը, և նա չդարձավ զոհ ուրիշի՝ ավտոմեքենան հափշտակողի հակաօրինական գործողությունների արդյունքում։ Ճիշտ է, Հ․-ն որոշակի վնասներ է կրել ավտոմեքենան երկար տարիներ կանգնած լինելու պատճառով, բայց գոնե հիմա կարող է տեր կանգնել իր սեփականությանը։

2 կարծիք
  1. apreeeeeq!!!!

Նորություններ

Մեր մասին․
- Тамара
Израэль

Большое спасибо за проделанную работу. Было приятно иметь дело с квалифицированным специалистом, выполняющую свою работу быстро, качественно и профессионально. В дальнейшем, при необходимости, будем рады обратиться снова к Вам.