ՀՀ ֆինանսների և պաշտպանության նախարարությունների դեմ

Հանուն ոտնահարված իրավունքների

 

Մեր վստահորդը՝ Կ․-ն, ՀՀ զինված ուժերի նախկին սպա է։ Նրա և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 20 տարով կնքվել էր պայմանագիր զինված ուժերում ծառայելու համար։ Կ․-ն զինվորական ծառայությունն իրականացնելու ժամանակ ՀՀ ՊՆ-ի մեղքով վարակվել էր այնպիսի հիվանդությամբ, որը հիմք էր նրան զինվորական ծառայությունից ընդմիշտ ազատելու համար։

Նրան ազատեցին զինվորական ծառայությունից առանց որևիցէ փոխհատուցման։

Կ․-ի անունից դատարան հայց ներկայացրեցինք Հայաստանի Հանրապետության դեմ, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության (երրորդ անձ)՝ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին։ Այդպիսի վնաս էր մնացած տասնհինգ տարվա կորցրած աշխատավարձը, առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը, ինչպես նաև այլ մասնագիտություն ձեռք բերելու համար կատարված ծախսերը։

Կ․-ի հայցը դատարանի կողմից բավարարվեց մասնակիորեն․ թեև արդարացի կլիներ, որ դատարանը բավարարեր 15 տարվա կորցրած աշխատավարձի պահանջը, սակայն բավարարեց միայն 4 տարվա աշխատավարձի չափով։

Հանուն քաղաքացու ոտնահարված արդար իրավունքների մենք վիճարկեցինք այս խնդիրը մի քանի դատական ատյաններում և կարողացանք ներկայումս գործող խիստ թերի դատաիրավական համակարգում հասնել հաղթանակի, թեկուզև դուրս էինք եկել հենց պետության դեմ։

Հարկադիր կատարման ծառայության միջոցով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացանք մուրհակ վճռով սահմանված գումարի վճարման վերաբերյալ։

Ճիշտ է, հաղթանակը լիարժեք չէր ու ամբողջությամբ չհատուցվեց Կ․-ի առողջությանը պատճառված վնասը, սակայն, մի բան պարզ է, որ անպայման պետք է մինչև վերջ պայքարել խախտված ու ոտնահարված իրավունքների համար, թեկուզև դրանք խախտվել են իշխանությունների կողմից։

1 կարծիք
  1. Որքա՜ն կարևոր է, որ մարդը պաշտպանված զգա իրեն սեփական իշխանությունների կողմից, առավել ևս բանակայինը, էն էլ այսօր։

Նորություններ

Մեր մասին․
- Тамара
Израэль

Большое спасибо за проделанную работу. Было приятно иметь дело с квалифицированным специалистом, выполняющую свою работу быстро, качественно и профессионально. В дальнейшем, при необходимости, будем рады обратиться снова к Вам.